Սպանվել է Պակիստանի թալիբների 2-րդ դեմքը

17:28 • 29.05.13

Պակիստանի հյուսիս-արևմուտքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածից սպանվել է Պակիստանի թալիբների առաջնորդի տեղակալ Վալիուր Ռահման Մեհսուդը, հայտնում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը:

 

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ դա տեղի է ունեցել նախորդ գիշեր, Աֆղանստանի սահմանամերձ Հյուսիսային Վազիրիստան շրջանում:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները մինչև 5 մլն դոլար գումար պարգևատրում էին խոստացել պակիստանցի թալիբների առաջնորդների վերաբերյալ տեղեկության համար:

 

Ռահմանը մասնավորապես կասկածվում էր 2008-ին Իսլամաբադի «Շերատոն» հյուրանոցի վրա իրականացրած ահաբեկչական հարձակման համար, որի հետևանքով 50 մարդ էր զոհվել:

 

Պակիստանի թալիբները չեն շտապել Reuters-ին հաստատել իրենց առաջնորդի տեղակալի մահը: