Աֆղանստանցի ապստամբները հարձակվել են Կարմիր խաչի գրասենյակի վրա

19:14 • 29.05.13

Աֆղանստանում Կարմիր խաչի գրասենյակի մոտ պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Associated Press-ը՝ նշելով, որ ապստամբները հարձակվել են արևելյան Ջալալաբադ քաղաքում այդ կազմակերպության հյուրատան վրա:


Նանգարհար նահանգի նահանգապետի գրասենյակից ասել են, որ հարձակումը սկսվել է այսօր երեկոյան և այժմ այնտեղ հրաձգություն է ընթանում: Չնայած ոստիկանության հաստատմանը Քաբուլի Կարմիր խաչի գրասենյակը չի հաստատում հարձակման լուրը:


Աղբյուրը նշում է, որ իր լուսանկարչի պնդմամբ տեղանքից ծուխ է բարձրանում, լսվում են կրակոցներ:
 

Reuters-ը նույն առնչությամբ հայտնում է, որ 6 հոգանոց աշխատակազմն ապահով տարհանված է: