Ավանում 28-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակել ու վիրավորել է 2 մարդու. վիրավորներից մեկը 15 տարեկան է

13:53 • 29.05.13

Մայիսի 29-ին` ժամը 01:45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի 7-րդ փողոցից հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 24-ամյա Արտյոմ Ա.-ն և 15-ամյա Ռոբերտ Հ.-ն, ովքեր, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:


Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, դեպքի վայրի զննությամբ՝ Ավանի 7-րդ փողոցի թիվ 115 տան դիմաց, հայտնաբերվել է որսորդական հրացանի երկու կրակված պարկուճ և արնանման հետքեր:


Պարզվել է, որ նշված վայրում, վիճաբանության ընթացքում, իրեն պատկանող որսորդական հրացանից կրակոց է արձակել 1985 թ. ծնված Գևորգ. Հ.-ն, որը բերման է ենթարկվել Նոր Նորքի բաժին և ներկայացրել «Բեկաս-ԱԿ12» տիպի որսորդական հրացանը:

 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Գևորգ Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: