«Ժնև-2»-ում Սիրիան կներկայացնի երկրի ԱԳՆ ղեկավարը
Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլեմը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ «Ժնև-2» միջազգային կոնֆերանսին Սիրիան կներկայանա ԱԳՆ մակարդակով՝ ի դեմս իրեն, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով AP-ին:
Ըստ Մուալլեմի, Սիրիայի կառավարությունը կոնֆերանսին մասնակցելու համար նախապայմաններ առաջ չի քաշի:
Սիրիայի վերաբերյալ կոնֆերանս անցկացնելու նախաձեռնության մասին առաջին անգամ մայիսի սկզբին հայտարարել են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետդեպարտամենտի քարտուղար Ջոն Քերրին:










