ՄԱԿ-ը սիրիական հակամարտությունում օտարերկրացիների միջամտությունը դատապարտող բանաձև է ընդունել

21:19 • 29.05.13

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհուրդը շտապ քննարկումների արդյունքում չորեքշաբթի օրն ընդունել է բանաձև, որում դատապարտում է  օտարերկրացիների մասնակցությունը սիրիական հակամարտությանը՝ սիրիական իշխանությունների կողմից, հաղորդում է Риа Новости-ն:


«Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը դատապարտում է սիրիական վարչակարգի կողմից օտարերկյա մարտնչողների միջամտությունը Էլ-Կուսեյրում և մեծ մտահոգություն է հայտնում այն կապակցությամբ, որ նրանց մասնակցությունը մեծ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի կայության համար»,-նշվում է փաստաթղթում:


Ըստ ԶԼՄ տվյալների, սիրիական իշխանությունների կողմից օտարերկյա մարտնչողների թվում հասկացվում են շիական «Հըզբոլլահ» շարժման զինված խմբավորումները, սակայն փաստաթղթում «Հըզբոլլահի» գրոհայինների անունները չեն հիշատակվում: