ԱՄՆ-ը Total նավթային ընկերությանը մեղադրում է իրանցի պաշտոնյաներին կաշառելու համար

22:18 • 29.05.13

ԱՄՆ իշխանությունները Total նավթային ընկերությանը տուգանել են 398.2 միլիոն դոլարով՝ Իրանի պաշտոնատար անձանց կաշառելու համար: Ամերիկյան պաշտոնյաները կարծում են, որ ընկերությունը գումար է վճարել, որպեսզի իրանական պաշտոնյաները նրանցից չխլեն իրենց հանքավայրերը, գրում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Agence France-Presse գործակալությանը:


Total-ը մեղադրվում է ԱՄՆ-ի՝ միջազգային կաշառակերությանը հակազդելու օրենքի խախտման մեջ: 153 միլիոն դոլարի տուգանք է սահմանել ԱՄՆ թանկարժեք փաստաթղթերի և բորսաների հանձնաժողովը, ևս 245.2 միլիոն պահանջում է Արդարադատության նախարարությունը:


ԱՄՆ իշխանությունները պնդում են, որ Total-ը կաշառք է վճարել իրանցի պաշտոնյաներին 1995-2004 թվականների ընթացքում: Փոխանցված կաշառքի ընդհանուր արժեքը կազմում է 60 միլիոն դոլար: Նշվում է, որ ամերիկյան պաշտոնյաները Իրանում Total-ի գործունեությունը քննարկում են ֆրանսիացիների հետ միասին:


Reuters-ը հաղորդում է, որ Փարիզի դատախազությունը նույնպես Total-ին մեղադրել է Իրանում հակակոռուպցիոն օրենսդրությունը խախտելու համար: Սակայն Total-ի ներկայացուցիչը նշել է, որ ընկերությունը պատրաստ է իր անմեղությունն ապացուցել դատարանում