Վլադիվոստոկում ադրբեջանցու առևանգած հայը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել
Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում 29-ամյա հայը 8 տարվա ազատազարկման է դատապարտվել:
Ինչպես տեղեկանում ենք ռուսական լրատվամիջոցներից, Վլադիվոստոկի շրջանային դատարանը Էդգար Մարգարյանին մեղավոր է ճանաչել 46-ամյա մի ադրբեջանցու առևանգելու և նրա ընտանիքի անդամներից խոշոր չափի գումար շորթելու համար:
Քննչական մարմինների տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել 2012թ. մայիսին. Էդգարը և նրա համախոհը (ինքնությունը դեռ պարզված չէ) դրամ կորզելու նպատակով Վլադիվոստոկի Լուգովայա փողոցում զենքի սպառնալիքով ադրբեջանցի մի տղամարդու նստեցրել են ավտոմեքենան, տարել են անմարդաբնակ մի վայր, ծեծել են, ապա զանգահարել են նրա ընտանիքի անդամներին և 300 հազ. ռուբլի (մոտ 10 հազ. ամերիկյան դոլար) փրկագին պահանջել: Հաջորդ օրն առևանգվածի ընտանիքի անդամները 200 հազ. ռուբլի են (մոտ 6,5 հազ.) փոխանցել Էդգարին և նրա ընկերոջը. ադրբեջանցին ազատ է արձակվել:
Մարգարյանը մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի ՔՕ 126-րդ հոդվածի 2-րդ մասի (առևանգում) և 163-րդ հոդվածի 2-րդ մասի (դրամաշորթություն) հատկանիշներով և դատապարտվել է 8 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում պատժի կրմամբ: Փաստի առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում:










