Սաուդյան Արաբիայում նորահայտ կորոնավիրուսից ևս երեք մարդ է մահացել

18:46 • 30.05.13

Սաուդյան Արաբիայում ևս երեք մարդ է մահացել անհասկանալի ծագում ունեցող կորոնավիրուսից: Երկրի առողջապահության նախարարությունից այսօր հայտնել են, որ նրանց հիվանդանոց էին տեղափոխել մեկ ամիս առաջ: Բոլոր երեք հիվանդների մոտ նկատվել են քրոնիկ հիվանդություններ, նրանցից մեկը տառապում էր երիկամային անբավարարությունից, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 30 դեպք: Կորոնավիրուսով վարակվելու դեպքերը գրանցվել են Ֆրանսիայում, Գերմանիայում, Հորդանանում և Մեծ Բրիտանիայում:

 

Կորոնավիրուսը, որը նախկինում ի հայտ չէր եկել ոչ մարդկանց, ոչ կենդանիների մոտ, առաջին անգամ հայտնաբերվել է 2012-ի մայիսին, Սաուդյան Արաբիայում: