Երևանում կանցկացվեն Եվրոպայի խորհրդի բյուրոյի և ԵԽԽՎ մշտական հանձնաժողովների նիստեր

10:16 • 30.05.13

Մայիսի 30-31-ին Երևանում կանցկացվեն Եվրոպայի խորհրդի բյուրոյի և ԵԽԽՎ մշտական հանձնաժողովների նիստերը։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը, ով սակայն, չնշեց, թե ինչ օրակարգ են ունենալու նիստերը:


Նշենք, որ ԵԽԽՎ-ում ԵԽԽՎ նախարարների կոմիտեն ստանձնելու կապակցությամբ վաղը Հայաստանի նախագահությամբ մայրաքաղաք Երևանում կանցկացվի ԵԽԽՎ նախարարների մշտական հանձնաժողովի նիստը:
 

Հայաստանը ԵԽ նախարարների հանձնաժողովում նախագահելու է մինչև այս տարվա նոյեմբեր, որից հետո նախագահությունը փոխանցվելու է Ավստրիային: Արդեն 2014-ի մայիսից ԵԽ նախարարների հանձնաժողովի նախագահությունը ստանձնելու է Ադրբեջանը:
 

 

Հիշեցնենք, որ Ժան Կլոդ Մինյոնը պաշտոնական այցով Բաքու էր ժամանել մայիսի 26-ին. ԵԽԽՎ նախագահն հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։