Ավստրալական Սիդնեյն ամբողջովին պատվել է մշուշով (լուսանկարներ)
Ավստրալիայի խոշորագույն քաղաքներից մեկը՝ Սիդնեյը, ամբողջովին պատվել է մշուշով: Տեսանելիությունը քաղաքում չի գերազանցում 10 մետրը, գրում է news.mail.ru-ն:
Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, հետաձգվել են բոլոր միջազգային և մի շարք ներքին թռիչքներ, ինչպես նաև դադարեցվել է երկաթգծի և ավտոբուսների գործունեությունը:
Չնայած որոշ անհարմարություններին՝ Սիդնեյի բնակիչներն ու հյուրերը չեն բողոքում և հիանում են հազվադեպ և շատ գեղեցիկ տեսարանով:










