Իրաքում ահաբեկչությունների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել
Իրաքի մայրաքաղաքում հնչած պայթյուններից զոհվել է առնվազն 15 մարդ, իսկ մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Բաղդադի իրավապահ մարմիններին:
Ըստ տեղեկությունների, ամենաուժեղ պայթյունը հնչել է քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող սունիական թաղամասում: Այնտեղ գործել են ճանապարհամերձ ռումբը և ականապատ մեքենան: Հարձակման արդյունքում զոհվել է 10 մարդ, իսկ 25-ը ստացել են վնասվածքներ:










