Իտալացի դիզայներներ Դոլչեին և Գաբբանային 2.5 տարվա ազատազրկում է սպառնում
Իտալական Միլան քաղաքի դատախազ Գաետանո Ռուտան պահանջել է 2.5 տարի ազատազրկման դատապարտել դիզայներներ Դոմենիկո Դոլչեին և Ստեֆանո Գաբբանային, ովքեր մեղադրվում են հարկերից խուսափելու համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ դատախազի, դիզայներները հարկային հռչակագրի մեջ ներկայացրել են մոտ 1 միլիարդ եվրոյի հարկեր և թաքցրել մոտ 400 մլն: Դոլչեն և Գաբբանան հերքում են այդ մեղադրանքները:
Մեղադրող կողմը կարծում է, որ դիզայներներն իրենց D&G և Dolce&Gabbana ապրանքանիշները վաճառել են կեղծ Gado ընկերությանը, որը 2004 թվականին հիմնադրվել է Լյուքսեմբուրգում, որպեսզի չվճարեն հարկեր:
Իտալիայում կորպորատիվ հարկերը ամենաբարձրերից մեկն են աշխարհում: Հարկերից խուսափելու վերաբերյալ նախորդ գործերը չեն հասել դատարան, որովհետև կողմերը կարողացել են հաշտվել:










