Իտալիայում մաֆիայի պարագլուխներից մեկից առգրավվել են 44 բնակարաններ և առանձնատներ՝ 60 միլիոն դոլար ընդհանուր արժեքով
Իտալական ոստիկանությունը առգրավել է նեապոլիտանական մաֆիայի պարագլուխներից մեկին պատկանող անշարժ գույքը: Դրա արժեքը գնահատվում է մոտ 60 միլիոն դոլար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռաֆաել Պետրոնեից առգրավված ունեցվածքը ներառում է 40 բնակարաններ, 20 հողատարածքներ, 4 առանձնատներ, ինչպես նաև խանութներ և գիշերային ակումբներ:
Ոստիկանությունում հայտնում են, որ Պետրոնեն եղել է նեապոլիտանական մաֆիայի պարագլուխներից մեկը:
Բացի անշարժ գույքից առգրավվել է նաև 27 մոտոցիկլետներ և Ferrari սպորտային մեքենան:
Վերջերս արված հետազոտության մեջ նշվում է, որ միայն մեկ տարվա ընթացքում այս խմբին հաջողվել է վաստակել 6 միլիարդ դոլար: Դա 2 անգամ գերազանցում է սիցիլիական մաֆիայի եկամուտները:










