Սիրիայի ընդդիմությունը բոյկոտել է առաջիկա խաղաղ բանակցությունները

17:57 • 30.05.13

Արևմուտքի սատարումն ունեցող սիրիական ընդդիմադիր խումբն ասել է, որ չի մասնակցի ԱՄՆ-ի և Ռուսաստանի հովանավորությամբ անցկացվելիք խաղաղ բանակցություններին, հայտնում է AP-ն:

 

Սիրիացի ընդդիմադիրները դրա պատճառ են նշել «Սիրիայում շարունակվող կոտորածները», որոնց համար մեղադրվում են իշխանությունները:

 

Սիրիայի ազգային կոալիցիայի խոսնակ Խալիդ Սալեհն ասել է, որ «Սիրիայի խնդրի քաղաքական լուծմանն ուղղված միջազգային կոնֆերանսն անիմաստ է, քանի դեռ այնտեղ շարունակվում են կոտորածները»:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ այս հայտարարությունը հնչում է Ստամբուլում 1 շաբաթ տևած ընդդիմադիր բանակցությունների ավարտին, իսկ խաղաղ բանակցությունները նախատեսվում են Ժնևում, հաջորդ ամիս: