Պակիստանում ԱՄՆ անօդաչու թռչող սարքի հարվածից զոհվել է թալիբների հրամանատարներից մեկը

01:29 • 30.05.13

Պակիստանի Թալիբան շարժման հրամանատարներից մեկը, ով երկրորդ մարդն է ղեկավար կազմում, սպանվել է անօդաչու թռչող սարքի հարվածից, որը ենթադրաբար ԱՄՆ-ի կողմից է ուղարկված, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով թալիբների բարձրաստիճան աղբյուրին:

 

Թալիբների ղեկավարությունը դեռևս պաշտոնապես չի հաստատել հրամանատար Վալիուր Ռեհմանի մահվան մասին լուրը:

 

Ավելի վաղ Պակիստանի անվտանգության պաշտոնյաները հայտնում էին, որ թալիբների հրամանատարը եղել է ապստամբության զոհերի թվում: Կործանիչները հարվածներ են հասցրել Պակիստանի հյուսիսարևմտյան քաղաքներից մեկում: Հարվածը առաջինն էր վերջին 6 շաբաթների ընթացքում:

 

Աղբյուրի տեղեկացմամբ, հարվածը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթից մեկ շաբաթ անց, երբ նա խոսում էր ԱՄՆ ԱԹՍ-երի կիրառության նոր՝ ավելի սահմանափակ ծրագրի մասին: