ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանին սպանել ցանկացողը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
ԱՄՆ-ում իրանյան ծագում ունեցող ամերիկացի Մանսուր Արբաբսիարին դատապարտել են 25 տարվա ազատազրկման՝ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանին սպանելու նպատակով դավադրություն կազմակերպելու համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ Արբաբսիարն ընդունել էր իր մեղքը:
Ըստ դատախազների վարկածի, Արբաբսիարը փորձել է վարձել թմրանյութի վաճառքով զբաղվող մեքսիկական խմբի անդամներին, որպեսզի նրանք պայթյուն կազմակերպեն ռեստորանում, որտեղ ճաշում է դեսպանը:
Արբաբսիարը խոստովանել է, որ գործել է իրանյան զինվորականների հետ միասին:










