Կուրսկում տղամարդը սեքս ստրկության մեջ է պահել իր 15-ամյա հարսին

16:59 • 30.05.13

Ռուսական Կուրսկ քաղաքի ոստիկանությունն ազատել է 15-ամյա մի աղջկա, որը մի քանի ամիս շարունակ գտնվել է մոլագար սկեսրայրի գերության մեջ։ Այդ ընթացքում տղամարդը նրան բռնի ուժով պահել է իր տանը՝ ջեռուցման մարտկոցներին կապկպած, հայտնում է Вести-ն։

 

Գերուհու ազատագրման օպերացիան իրականացվել է հատուկջոկատայինների օգնությամբ, որոնք աղջկան հայտնաբերել են ահավոր հյուծված վիճակում, դեմքն էլ՝ այլանդակված։ Նա պատմել է, որ մոլագարն ամեն օր սեռական ոտնձգություններ է իրականացրել իր նկատմամբ, չի կերակրել ու դաժան ծեծի է ենթարկել։

 

Հետագայում իրավապահները պարզել են, որ 15-ամյա աղջիկը հայտնվել է 49-ամյա ուկրաինացու տանն այս տարվա հունվարին։ Վերջին ամսում տղամարդը նրան շղթայակապ է պահել։

 

Հետաքննության շրջանակներում պարզվել է, որ անչափահաս աղջկան բազմաթիվ բռնաբարությունների ենթարկած տղամարդն իրականում նրա սկեսրայրն է։ Մի քանի ամիս առաջ աղջիկը փորձել է փախուստի դիմել ու վերադառնալ Ուկրաինա ՝ իր հարազատների մոտ, սակայն սկեսրայրը նրան գտել ու տուն է բերել։

 

Որպես արդարացում տղամարդն ասել է, որ չի տանջել, առավել ևս չի բռնաբարել իր հարսին։ Իսկ աղջկա դեմքին ու մարմնին եղած այրվածքներն էլ բացատրել է նրանով, որ պատահաբար հրել է աղջկան, իսկ վերջինն էլ ընկել է էլեկտրական գազօջախի վրա։ Տղամարդը նաև նշել է, որ աղջկան շղթայակապ է արել, որպեսզի նա սիրեկանի հետ չփախչի։
 

Աղջկա ամուսնու, կամ ընտանիքի այլ անդամների մասին ոչինչ չի նշվում։