Թուրքական զինծառայողները պատասխան կրակ են բացել Սիրիայի սահմանում հնչած կրակոցների ուղղությամբ

20:51 • 30.05.13

Թուրքական զինծառայողները կրակ են բացել Սիրիայի ուղղությամբ այն բանից հետո, երբ նրանց մեքենաներից մեկը հարձակման էր ենթարկվել անհայտ զինված անձանց կողմից, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով թուրքական հեռուստատեսությանը:


Սիրիական կողմից 3-5 մարդ կրակել են Հատայ նահանգում թուրք-սիրիական սահմանը հսկող զրահապատ մեքենայի ուղղությամբ:


Հայտնի է, որ թուրք զինծառայողները վնասվածքներ չեն ստացել: