Թուրքիայում ձերբակալվել են Սիրիա թունավոր գազ տեղափոխող ծայրահեղականներ
Ահաբեկչության դեմ պայքարի թուրքական ծառայությունները ենթադրաբար սիրիական ծայրահեղական «Հաղթանակի ճակատ» խմբավորման 12 անդամների են ձերբակալել, որոնք փորձում էին Սիրիա զարին տեսակի գազ տեղափոխել, հայտնում է Interfax-ը: Այս խմբավորումը պայքարում է Սիրիայի կառավարական ուժերի դեմ:
Դա տեղի է ունեցել Թուրքիայի հարավում: Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ծայրահեղականների մոտ զարին գազով 2 կգ-անոց տարա է հայտնաբերվել: Այս գազի միջոցով կաթվածահար է արվում մարդու նյարդային համակարգը:
Թուրքիան այս տեղեկությունն առայժմ պաշտոնապես չի հաստատում:










