Ցյուրիխի կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել, որի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է

20:35 • 30.05.13

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում այսօր տեղի ունեցած հրաձգության հետևանքով մի քանի մարդ հրազենային վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով տեղի տեղեկատվական գործակալությանը:

 

Հաղորդվում է, որ կրակ է բացել մի մարդ, ում, նախնական տվյալների համաձայն, հաջողվել է փախուստի դիմել: Տուժածների, նրանց առողջական վիճակի կամ միջադեպի մանրամասների մասին ստույգ տեղեկատվություն այս պահին չի հաղորդվում: