«Արզնի» ՀԷԿ-ի ջրամբարում դի է հայտնաբերվել

12:08 • 31.05.13

Մայիսի 31-ին` ժամը 10:42-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի «Արզնի» ՀԷԿ-ի ջրամբարում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Հրշեջ-փրկարարներն «Արզնի» ՀԷԿ-ի ջրամբարի ջրատարի խողովակների մոտակայքից դուրս են բերել Նոր Հաճըն քաղաքի Չարենցի փողոցի թիվ 29 շենքի 35-րդ բնակարանի բնակիչ, 56-ամյա Ս. Հովհաննիսյանի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: