Կարկտահարվել են Վայոց ձորի չորս գյուղեր
Մայիսի 31-ին, ժամը 14.05-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Վայոց ձորի մարզի Օրգով, Բյուրական, Տեղեր և Անտառուտ գյուղերի պտղատու ծառերը և ցանքատարածքները: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ կայքը:
Դեպքի մասին տեղյակ են պահվել Արագածոտնի մարզպետը և մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետը: Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը որոշելու համար:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Արմավիրի մարզի 43 , նաև Արագածոտնի մարզի բազմաթիվ գյուղեր լրջորեն տուժել էին կարկտահարությունից, և գյուղերին հասցված վնասի չափը գնահատվել էր 25 մլրդ դրամ:
Դրան հաջորդեցին նաև կարկտահարություններ Լոռու և Տավուշի մարզերում։










