Ճապոնիայում սկսվել է աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակից հեռարձակումը (լուսանկարներ)

15:54 • 31.05.13

Ճապոնիայում մեկ տարի առաջ կառուցված աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակից՝ «Տոկիոյի երկնային ծառից» (Tokyo Skytree), այսօր սկսվել է ճապոնական կենտրոնական ալիքների ամբողջական հեռարձակումը, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով «Կիոդո» գործակալությանը։

 

634 մ բարձրությամբ աշտարակը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաբարձր առանձին կանգնեցված հեռահաղորդակցական աշտարակ։

 

Բարձրությունը պատահական չէ ընտրվել. 634 թիվը ճապոներեն հնչում է «Մուսասի». այդպես էին հնադարում անվանում ներկայիս Տոկիոյի շրջանը և հյուսիսից նրան հարող տարածքները։