Թուրքական կործանիչները հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրաքի տարածքում

10:58 • 31.05.13

Թուրքական 2 RF-4 տիպի կործանիչներ հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրաքի քրդական ինքնավարության տարածքում։

 

Հետախուզական թռիչքների նպատակը եղել է Քրդական ինքնավարության տարածքում Թուրքիան լքած զինյալների հետապնդումը։

 

Ազատազրկման մեջ գտնվող Քրդական աշխատավորական կուսակցության՝ PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը մարտի 21-ին տարածած հաղորդագրության մեջ նշել էր, որ կազմակերպության զինյալները վայր կդնեն զենքերն ու կլքեն երկրի տարածքը։ Քուրդ զինյալների խմբերն արդեն սկսել են դուրս գալ Թուրքիայից՝ հիմնականում մեկնելով Իրաքի քրդական հատված։