Սիրիայում ապստամբների շարքերում կռվող ամերիկուհի և երկու եվրոպացի է սպանվել
Սիրիայում ապստամբների շարքերում կառավարական զորքերի դեմ կռվող ամերիկուհի է զոհվել, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ Reuters գործակալությանը հղումով։
Տեղեկությունը հաստատել են 33-ամյա ամերիկուհի Նիկոլ Մենսֆիլդի հարազատները։
Նիկոլի մորաքույրը նրա մահվան մասին տեղեկացել է Հետաքննությունների դաշնային բյուրոյից։
Մի քանի տարի առաջ Նիկոլն ամուսնացել է արաբական երկրներից մեկից ներգաղթյալի հետ և իսլամ է ընդունել։ Ավելի ուշ նա ամուսնալուծվել է։
Սիրիայում սպանվել են նաև երկու օտարերկրացիներ, այդ թվում նաև Բրիտանիայի քաղաքացի։ Այդ մասին տեղեկությունը տարածել են Լոնդոնում գտնվող սիրիացի ընդդիմադիրները։ Մարտերը տեղի են ունեցել Իդլիբ քաղաքում։










