Վայք-Սիսիան ավտոճանապարհին մեքենան ձորակի եզրին կողաշրջվել է

09:15 • 31.05.13

Մայիսի 31-ին՝ ժամը 06։33-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհին` Գորայք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 33 DL 304 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել մոտակա ձորակի եզրին, ինչից ավտոմեքենայի վարորդ Ա. Ջանալյանը (ծնվ. 1975թ.) և ուղևոր Ռ. Հակոբյանը (ծնվ. 1975թ.) տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ:


Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:


Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: