Ամերիկյան հետազոտությունը ցույց է տվել մայրական կաթով կերակրելու և ինտելեկտի միջև եղած կապը

12:25 • 05.08.13

Ամերիկյան JAMA Pediatrics ամսագրում անցած շաբաթ հայտնված հետազոտությունը ցույց է տվել մայրական կաթի և  երեխայի ինտելեկտի միջև եղած կապը, գրում է The Guardian-ը:

 

Բոստոնի մանկական հիվանդանոցում կատարված հետազոտությունը պարզել է, որ 6 ամսից մինչև 1 տարի երեխային կրծքով կերակրելը հանգեցնում է 3 տարեկան հասակում ավելի լավ խոսքի հմտության և 7 տարեկան հասակում ինտելեկտի ավելի բարձր միավորների:

 

Առողջության վարչությունը մայրերին խորհուրդ է տալիս 6 ամիս միայն կրծքի կաթով կերակրել երեխաներին, սակայն այս խորհրդին հետևում է կանանց միայն 2 տոկոսը:

 

Բանավեճերն այն մասին, թե արդյոք կրծքով կերակրելը բարձրացնում է ինտելեկտը, շարունակվում է տարիներ շարունակ:
 

Ամերիկյան հետազոտությունը ցույց է տվել մայրական կաթով կերակրելու և ինտելեկտի միջև եղած կապը