Լոնդոնում մատուցվել է 332.000 դոլարանոց բուրգեր, որը կարող է փոխել ամբողջ աշխարհի սննդակարգը

17:34 • 05.08.13

Մաասթրիխթի համալսարանից հոլանդացի գիտնական Մարկ Փոսթն առաջարկում է համտեսել աշխարհի առաջին արհեստական միսը՝ ցողունային բջիջներից, հայտնում է RT-ն՝ տեղեկացնելով, որ դա տեղի է ունեցել օգոստոսի 5-ին, Լոնդոնում. խոհարարները ռեստորաններից մեկում մատուցել են արհեստական մսից պատրաստված բուրգեր:

 

Լաբորատորիայում ստացված միսն արժե 332 հազար դոլար, սակայն գիտնականը հուսով է, որ դա կօգնի կերակրել աշխարհն ու պահպանել շրջակա միջավայրը, կենդանիներին: Հատկապես այն բանի ֆոնին, որ ՄԱԿ-ը կոչ է անում ավելի շատ ներդրումներ անել սննդարդյունաբերության ոլորտում:

 

2008-ից իր արհեստական մսի ստացման վրա աշխատող Փոսթի կարծիքով՝ առաջիկայում մսի ստացումն անխուսափելի է, որքան էլ այժմ խելագարություն թվա մարդկանց:

 

Նախատեսվում է, որ արհեստական մսի զանգվածային արտադրությունը կսկսվի 20 տարուց:
 

Լոնդոնում մատուցվել է 332.000 դոլարանոց բուրգեր, որը կարող է փոխել ամբողջ աշխարհի սննդակարգը