Google-ի համահիմնադիրը 250.000 եվրո է ներդրել արհեստական մսի ստեղծման նախագծում

23:25 • 05.08.13

Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը արհեստական մսի ստեղծման համար տրամադրել է 250.000 եվրո, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով The Guardian-ին:


Ըստ Բրինի, նա այս ծրագրում գումարներ է ներդրել միայն կենդանիների համար, որոնց մարդիկ սպանում են մսի համար:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լոնդոնում մատուցվել է արհեստական մսից պատրաստված բուրգեր, որը կարող է փոխել ամբողջ աշխարհի սննդակարգը: 
 

Google-ի համահիմնադիրը 250.000 եվրո է ներդրել արհեստական մսի ստեղծման նախագծում