Կանադացի մասնագետները ստեղծել են բժիշկների համար նախատեսված Instagram

23:40 • 06.08.13

Կանադացի հեղինակները ստեղծել են բժիշկների համար նախատեսված Instagram՝ Figure1 հավելվածը, որի միջոցով աշխարհի բժիշկները կկարողանան օգնել միմյանց տարբեր հիվանդությունների ախտորոշման և փորձի փոխանակման գործում, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Ծրագրում կարևորվում է գաղտնիություն, ինչի համար հավելվածում կա դեմքերը ճանաչող հատուկ ծրագիրը, որը դեմքը հայտնաբերելուց հետո սևացնում է այն: Բացի այդ հիվանդներին առաջարկվում է լրացնել հատուկ փաստաթուղթ, որը թույլ է տալիս օգտագործել իր լուսանկարները:


Figure1-ը օգտատերերին առաջարկում է հեշթեգերով արագ որոնում, տարբեր ֆիլտրեր, գրաֆիկական ցուցիչներ և մեկնաբանություններում քննարկելու հնարավորություն: Ի տարբերություն Instagram-ի, Figure1-ը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում պահպանել լուսանկարը:


Մի քանի շաբաթվա ընթացքում այս ծրագիրը սկսել է մեծ հեղինակություն վայելել Կանադայի և ԱՄՆ բժիշկների շրջանում, ովքեր կիսվում են իրենց հանդիպած հիվանդությունների մասին հազարավոր լուսանկարներով:
 

Կանադացի մասնագետները ստեղծել են բժիշկների համար նախատեսված Instagram