Ճապոնիայում նշում են 1945թ.-ին Հիրոսիմայի ռմբակոծության տարելիցը
Ճապոնիան, իր միջազգային գործընկերների հետ հասնելու է ողջ աշխարհում միջուկային զենքի ոչնչացմանը. այդ մասին այսօր հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն՝ այսօր Հիրոսիմայի ռմբակոծության տարելիցին նվիրված հիշատակի արարողության ընթացքում. տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
«Ճապոնիան աշխարհի միակ երկիրն է, որը վերապրել է ատոմային ռմբակոծությունը։ Մենք հատուկ պատասխանատվություն ենք կրում և դրա համար կառաջարկենք հասնել այն բանին, որ աշխարհում ավելի քիչ ատոմային զենք լինի»,- ասել է նա։
Ճապոնիայի կառավարության ղեկավարը նաև հաստատել է Տոկիոյի նվիրվածությունը երեք սկզբունքներին՝ չունենալ, չարտադրել և չտեղափոխել միջուկային զենք՝ երկրի տարածքում։
Հիրոսիմայի խաղաղության այգում կայացած միջոցառմանը մասնակցել են ՄԱԿ-ի ասամբելայի նախագահ Վուկ Երեմիչը, ինչպես նաև ավելի քան 70 երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներ՝ այդ թվում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Ռուսը, որը 2010թ.-ին դարձել էր ամերիկյան դիվանագիտական առաքելության առաջին ղեկավարը, որն այցելել է Հիրոսիմայում միջոցառման։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ինքնաթիռները 1945թ.-ի այս օրը 4 տոննա կշռող ատոմային ռումբ էին նետել քաղաքի վրա, ինչի հետևանքով զոհերի թիվը գերազանցել էր 140.000-ը։










