Յուրաքանչյուր 10-րդ PIN-գաղտնաբառը հնարավոր է գուշակել առաջին փորձից. հետազոտություն
Յուրաքանչյուր տասներորդ քառանիշ PIN-գաղտնաբառն այնքան հանրահայտ է, որ այն հնարավոր է գուշակել առաջին փորձից, գրում է Корреспондент.net-ը՝ հղում կատարելով DataGenetics-ին:
Ընկերությունը վերլուծել է 3.4 միլիոն գաղտնաբառեր, որոնցից 11%-ը կազմել է 1234 կոմբինացիան, 1111-ը կազմում է 6%, իսկ 0000-ն 2%-ը: Որոշ մարդիկ որպես գաղտնաբառ օգտագործում են իր ծննդյան տարեթիվը ու առցանց հաշիվներում նշում են իրենց իրական տարիքը, ինչը հեշտացնում է հաքերների գործը:
Data Genetics-ը հաշվել է, որ գաղտնաբառերի 26.83%-ը հնարավոր է գուշակել 20 թվային կոմբինացիա փորձարկելուց հետո, իսկ 1/3-ը՝ 61-ից:
Վերլուծության մեջ նշվում է, որ ամենաքիչը հանդիպել է 8068 թվերի համադրությամբ քառանիշ գաղտնաբառը, որը 3.4 միլիոն գաղտնաբառերի մեջ հանդիպել է 25 անգամ: Հետազոտողները նաև նշում են, որ մարդիկ նախընտրում են զույգեր թվանշաններով PIN-գաղտնաբառեր:










