Twitter UK-ի տնօրենը ներողություն է խնդրել կանանցից
Twitter-ի բրիտանական գրասենյակի տնօրեն Թոնի Վանգը ներողություն է խնդրել այն կանանցից, որոնք սոցիալական ցանցում ենթարկվել են սպառնալիքների և վիրավորանքների: «Այն վերաբերմունքը, որին նրանք արժանացել են, պարզապես անընդունելի է: Այն անընդունելի է իրական աշխարհում, անընդունելի է նաև Twitter-ում»,-ասել է նա։
Բրիտանական ոստիկանությունն այժմ 8 գործ է քննում սոցիալական ցանցում բռնության և բռնաբարության սպառնալիքի մեղադրանքների հետ կապված: Բողոքներից մեկը հայտնել է հայտնի ֆեմինիստ և բլոգեր Կարոլին Կրիադո-Պերեզը, ով պայքարում է նրա համար, որպեսզի Ջեյն Օսթինի նկարը հայտնվի 10 ֆունտանոց թղթադրամների վրա:
Երբ նրա արշավը հաջողություն արձանագրեց, նա սկսեց սոցիալական ցանցում բռնաբարության և մահվան սպառնալիքների տարափ ստանալ: Բայց բլոգերը չցանկացավ պարզապես ահաբեկվել, նա ստիպեց, որպեսզի Twitter-ը կատարի իր պարտականությունները։
125.000 օգտատեր ստորագրել է օնլայն խնդրագիրը, որով սոցիալական ցանցին կոչ է արվում սպառնալիքները կանխելու առավել արդյունավետ գործողությունների դիմել: Եվ Twitter-ն արձագանքել է այս բողոքներին։










