Ալ Կաիդա-ն ստեղծում է ռումբեր, որոնք օդանավակայաններում չեն կարողանում հայտնաբերել

23:48 • 08.08.13

«Ալ Կաիդա» շարժման Եմենի մասնաճյուղի մասնագետները կարողանում են այնպիսի պայթուցիկ սարքեր ստեղծել, որոնք հայտնաբերել չեն կարողանա անգամ առաջատար օդանավակայանների անվտանգության աշխատակիցները, հայտնում է Los Angeles Times-ը:


Այս մասին աղբյուրին հայտնել է «Ալ-Կաիդա. Վերջին հանգրվանը՝ Եմեն» գրքի հեղինակ Գրեգորի Ջոնսենը: «Հատուկ պատրաստված և լավ թաքցված ռումբերը ահաբեկչության դեմ ամերիկացի պայքարողներին ստիպում են գիշերներն արթնանալ», - մանրամասնել է գրողը:

 

Ջոնսենն ասել է, որ չնայած իր սակավաթիվ գործողություններին, Եմենի Ալ Կաիդան լարվածության մեջ է պահում շատ երկրների հատուկ ծառայություններին:


Հրապարակումը հայտնվել է Եմենում Ալ Կաիդայի զինյալների մի շարք գործողությունների տապալումից հետո, որոնք վերաբերում էին երկրի ամենախոշոր նավթամուղին և ամերիկյան դեսպանատներին:
 

Ալ Կաիդա-ն ստեղծում է ռումբեր, որոնք օդանավակայաններում չեն կարողանում հայտնաբերել