Կակաոն կարող է բարելավել հիշողությունը

13:43 • 08.08.13

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամեն օր կակաո խմելը կարող է բարելավել հիշողությունը, գրում է BBC-ն:

 

Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների իրականացրած հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ամսվա ընթացքում օրական երկու բաժակ կակաոն կամ կակաո պարունակող ըմպելիք խմելն ակտիվացնում է ուղեղի արյան շրջանառությունը, ինչը հանգեցնում է հիշողության բարելավման:

 

Մեծ Բրիտանիայի՝ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց միությունը նշել է, որ ամերիկացի գիտնականների անցկացրած հետազոտության մասշտաբները (այն իրականացվել է 60 մարդու շրջանում, որոնց միջին տարիքը 63 տարեկանից բարձր է) բավարար չեն լուրջ եզրակացություններ անելու համար, չնայած հույս են ներշնչում հիշողությունը կորցնող հիվանդներին և բոլոր բարձր տարիքի մարդկանց:

 

Հիշողության վրա կակաոյի ազդեցության ուսումնասիրությունները շարունակվում են:

Կակաոն կարող է բարելավել հիշողությունը