Հոլանդացի ֆերմերն իր խոզերի համար «Ցեխաշխարհ» է պատրաստել

20:28 • 08.08.13

Հոլանդացի ֆերմեր Էրիկ Ստեհինկը իր տնտեսության տարածքում տեղադրել է պլաստիկ սահարան, որը նա գնել է ջրաշխարհում: Այն նախատեսված է խոզերի համար, որոնք նորությունը բավականին արագ յուրացրել են, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Metro-ին:


Մի քանի հրատարակչություններ հրապարակել են կենդանիների նկարները, որոնք ուրախությամբ օգտվում են սահարանից: Սակայն այն տանում է ոչ թե դեպի լողավազան, այլ դեպի ցեխով լցված փոսը, որտեղ խոզերը սիրում են անցկացնել իրենց ժամանակը:


Ըստ Ստեհինկի, նա այն գնել է ջրաշխարհ այցելելությունից հետո: Նրա վրա տպավորություն էին գործել սահող մարդիկ, և նա որոշել էր, որ իր կենդանիներին դա նույնպես դուր կգա:


Որոշ մասնագետներ գտնում են, որ կենդաներին պահելու պայմաններից է կախված արտադրանքի որակը:
 

Հոլանդացի ֆերմերն իր խոզերի համար «Ցեխաշխարհ» է պատրաստել