Instagram-ը հասանելի է դարձել ВКонтакте-ի օգտատերերի համար

01:13 • 08.08.13

Լուսանկարներ և կարճ տեսանյութեր տեղադրելու համար նախատեսված Instagram հավելվածն ինտեգրվել է նաև ռուսական ВКонтакте սոցցանցին, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Digit.ru-ին, որը այս տեղեկությունները ստացել է Instagram-ի ռուսական մամլո ծառայությունից:


Instagram-ի օգտատերերն իրենց լուսանկարները և տեսանյութերը այժմ կկարողանան ավտոմատ տեղադրել ВКонтакте-ի իրենց էջերում՝ միաժամանակ պահպանելով հենց ծառայությունում: Ավելի վաղ նրանք Instagram-ի նկարներով ընկերների հետ կարող էին կիսվել Facebook-ի, Flickr-ի, Tumblr-ի, Foursquare-ի և էլեկտրոնային փոստի միջոցով:


ВКонтакте-ի հետ ինտեգրացիան հասանելի է Instagram հավելվածի թարմացումների մեջ: Նոր տարբերակները հնարավոր է գտնել Apple App Store և Google Play խանութներում:

 

Instagram-ը հասանելի է դարձել ВКонтакте-ի օգտատերերի համար