Ֆիզիկոսները ստեղծել են միկրոսկոպիկ «անտեսանելի թիկնոց»

10:07 • 08.08.13

Լուսանկարում՝ սիլիցիումի նանոմասնիկները՝ «անտեսանելի թիկնոցներում» (սպիտակ կետիկներն արծաթի նանոմասնիկներն են)

 

Գերմանացի և շվեյցարացի գիտնականներին հաջողվել է ստեղծել եռաչափ «անտեսանելի թիկնոց»՝ միկրոսկոպիկ մասնիկների քողարկման համար, հայտնում է Лента-ն։

 

Մասնագետները գտնում են, որ իրենց գյուտը կարող է որոշ դեպքերում պրակտիկ կիրառում ստանալ։ Նոր «անտեսանելի թիկնոցի» հիմքում ընկած են արծաթե նանոմասնիկները։ Գիտնականները փորձերի ընթացքում օգտագործել են 6 նանոմետր տրամագծով գնդիկներ՝ դրանք դասավորելով մեծ չափի (100 նանոմետր) սիլիցիումի մասնիկների շուրջ։

 

Արդյունքում մասնագետներին հաջողվել է այնպես անել, որ այդ մասնիկները դադարել են աղավաղել իրենց միջով անցնող լույսը։

 

Ֆիզիկոսները ստեղծել են միկրոսկոպիկ «անտեսանելի թիկնոց»