Disney ընկերությունը 100 մլն դոլար արժողությամբ խաղ է թողարկել
Disney կոնգլոմերատը փորձում է եկամտային մակարդակի հասցնել իր մասնաճյուղը, որը զբաղվում է խաղերի մշակմամբ։ Չնայած վերջին տարիներին բրենդների առաջխաղացմանը, ընկերության թվային բիզնեսը պարբերաբար կորցնում է փողերը, գրում է vestifinance.ru-ն։
Ընկերության ղեկավար Ռոբերտ Այգերը 5 տարի առաջ միավորել էր տարբեր տեսակի խաղային հավելվածներ թողարկող մասնաճյուղերը մեկում, սակայն արդյունքն այնքան էլ համոզիչ չէ. 2008-ից ի վեր Disney-ի խաղային ոլորտի վնասները կազմել են արդեն 7.41 մլրդ դոլար։
Որոշում է կայացվել օգտագործել վաղուց փորձարկված միջոց՝ մեծ գումարներ ներդնել առանձին արտադրանքի համար։ Այն անվանվել է Disney Infinity, որի մշակումն արժեցել է 100 մլն դոլար։
Disney Infinity-ում կարելի է ոչ միայն վճարովի լրացումներ ներբեռնել, այլև գնել հերոսների իրական արձանիկներ, տեղադրել սքաներով հատուկ տակդիրի վրա, որից հետո նրանք կհայտնվեն խաղի մեջ։










