Google-ի խափանման պատճառով համաշխարհային ինտերնետ թրաֆիկը նվազել է 40%–ով

18:43 • 19.08.13

Ուրբաթ լույս շաբաթ գիշերը Google որոնողական համակարգի սերվիսների կարճատև խափանման պատճառով ինտերնետ թրաֆիկը նվազել է միանգամից 40 տոկոսով, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:


Հինգ րոպեով դադարել էին Google-ի այնպիսի սերվիսների աշխատանքներ, ինչպիսիք են Gmail-ը, YouTube-ը և Google Drive-ը:


Այն դեպքում, երբ խափանման պատճառներն անհայտ են մնում, հայտնի է, որ սերվիսների աշխատանքի վերսկսումից հետո ինտերնետ թրաֆիկը նաև կտրուկ աճել է, սակայն հետո վերադարձել է իր նախկին մակարդակին:


Google.com կայքը բոլոր ինտերնետ ռեսուրսներից ամենաառաջին տեղում է ՝ այցելությունների թվով:

 

Google-ի խափանման պատճառով համաշխարհային ինտերնետ թրաֆիկը նվազել է 40%–ով