Nike FuelBand-ի հեղինակն աշխատանքի է անցել Apple ըկերությունում
Մինչ հարավկորեական Samsung ընկերությունը պատրաստվում է սեպտեմբերի 4-ին ներկայացնել իր «խելացի» ժամացույցը, Apple ընկերությունը շարունակում է որակավորված մասնագետների թիմ հավաքել՝ հերթական հեղափոխությունն իրականացնելու համար։
Այս անգամ ընկերություն է տեղափոխվել Nike ֆիրմայի հիմնական մասնագետներից Ջեյ Բլանիկը, որը մասնակցել է Nike FuelBand ապարանջանի ստեղծմանը, գրում է iphones.ru-ն։
Այդ մասին հայտնի է դարձել Բլանիկի Twitter-ի էջից։
Apple-ը վաղուց է համագործակցում Nike-ի հետ։ Նախկինում այս ընկերության մասնագետներն արդեն խորհուրդներ են տվել Apple-ի իրենց գործընկերներին որոշ արտադրանքների ստեղծման վերաբերյալ։ Այսպիսով՝ Apple-ը շարունակում է հավաքել բարձր որակավորում ունեցող մասնագետների թիմ՝ iWatch-ի ստեղծման համար։










