Samsung-ի՝ պլանշետի մեծության սմարթֆոնն այս շաբաթ հասանելի կլինի ամերիկացի սպառողին

11:34 • 20.08.13

Հարավկորեական Samsung ընկերությունը հայտարարել է, որ իր Galaxy Mega հեռախոսը՝ համաշխարհային շուկայի ամենամեծ սմարթֆոնը, ուրբաթ օրվանից վերջապես հասանելի կլինի ԱՄՆ-ի սպառողներին, գրում է The Daily Mail-ը:

 

6,3 դյույմ անկյունագծով էկրանով Galaxy Mega-ն ավելի շատ պլանշետ է հիշեցնում, այդ պատճառով այն անվանել են նաև «ֆաբլեթ»:  Samsung-ը վստահ է, որ հեռախոսի դիզայնը դուր կգա իր հաճախորդներին, հատկապես նրանց, ովքեր սիրում են ֆիլմեր դիտել իրենց սարքերով:

 

Ուրբաթ օրվանից Mega-ն կվաճառվի150 դոլարով:

Samsung-ի՝ պլանշետի մեծության սմարթֆոնն այս շաբաթ հասանելի կլինի ամերիկացի սպառողին