Մարկ Ցուկերբերգը համացանցին կմիացնի 5 մլրդ մարդու (տեսանյութ)

17:23 • 21.08.13

Facebook սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը թողարկել է Internet.org նախագիծը, որը կոչված է 5 մլրդ մարդու ինտերնետ-հասանելիություն տրամադրել, հայտնում է Lenta.ru-ն։

 

Բացի Ցուկերբերգի սոցկայքից, նախագծին մասնակցում են նաև Nokia, Samsung, Ericsson, Opera, Qualcomm և MediaTek ընկերությունները։ Նրանք պատրաստվում են միավորել տեխնոլոգիական ոլորտի և տարբեր պետությունների ջանքերը՝ ամբողջ աշխարհից մարդկանց ինտերնետին միացնելու ուղղությամբ։

 

Internet.org-ը նախատեսում է աշխատանքի 3 ուղղություն։ Առաջինը, նախագծի մասնակիցները պատրաստվում են էժանացնել բջջային ինտերնետը։ Մասնավորապես, նրանք ցանկանում են զբաղվել ոչ թանկ, սակայն որակյալ սմարթֆոնների մշակմամբ։

 

Աշխատանքի 2-րդ ուղղությունը կլինի տվյալների ծավալի փոքրացումը, որոնք անհրաժեշտ են հայտնի հավելվածների և համացանցային ծառայությունների աշխատանքի համար։

 

Եվ երրորդ, նախագիծը նախատեսում է բիզնես մոդելների և ծառայությունների ստեղծում, որոնք կհեշտացնեն միացումը համացանցին։


Internet.org-ի մասնակիցները նշում են, որ ինտերնետից օգտվում են Երկրի բնակիչների միայն մեկ երրորդը կամ 2.7 մլրդ մարդ։



 

Մարկ Ցուկերբերգը համացանցին կմիացնի 5 մլրդ մարդու (տեսանյութ)