Կորեացիները «ծալվող» ավտոմեքենա են ստեղծել (տեսանյութ)
Հարավային Կորեայի Գիտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտը ներկայացրել է «Armadillo-T» փոքր էլեկտրական մեքենայի նախատիպը, որը կարող է «ծալվել», գրում է The Wall Street Journal-ը:
Այն իր սկզբնական 2,8 մետրից գրեթե կիսով չափ կարճանում է՝ դառնալով 1,65 մետր: «Ծալվելու» գործողությունն արվում է սմարթֆոնի միջոցով, երբ վարորդը դուրս է գալիս մեքենայից:
Այս քայլով 450-կիլոգրամանոց էլեկտրական մեքենան զբաղեցնում է 5-մետրանոց ավտոկանգառի միայն մեկ երրորդը՝ թույլ տալով իր նման ևս երեք մեքենայի կայանել ստանդարտ չափի կորեական ավտոկայանատեղիում:
Արդեն «ծալված» մեքենան ավտոկայանատեղիում տեղավորելը նույնպես արվում է հեռակառավարմամբ՝ սմարթֆոնի միջոցով: Յուրաքանչյուր անիվի վրա դրված շարժիչները թույլ են տալիս մեքենային ամբողջական պտույտ կատարել հեշտությամբ կայանելու համար:










