Pantech-ն սկսել է մատնահետքեր ճանաչող համակարգի կիրառմամբ սմարթֆոնների վաճառքը

13:55 • 21.08.13

Հարավկորեական Pantech ընկերությունն առաջինն է սկսել մատնահետքեր ճանաչող համակարգով Vega LTE Advanced /LTE-A/ սմարթֆոնների վաճառքը, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։

 

Սմարթֆոնն ունի իր դասի սարքերի համար խոշոր 5.6 դյույմ անկյունագծով էկրան։

 

Գաջեթը համալրված է անտեսանելի սենսորով՝ հետևի մասում, որը կարող է հիշել և ճանաչել տիրոջ մատնահետքերը։

Եթե մատնահետքերը չեն համընկնում, սարքն արգելափակում է մինչև 60 ծրագիր, որոնք թույլ են տալիս պահպանել տիրոջ անձնական տվյալները։

 

Vega LTE-A սմարթֆոնի մանրածախ գինը սահմանվել է 878,9 հազ. վոն (787,5 դոլար)։

 

Pantech-ն սկսել է մատնահետքեր ճանաչող համակարգի կիրառմամբ սմարթֆոնների վաճառքը