ՀԴԲ գործակալը հայտնել է Anonymous հաքերական շարժման ոչնչացման մասին
Anonymous հաքերական շարժումը դադարել է իրականացնել խոշոր հարձակումներ՝ շնորհիվ ԱՄՆ-ի Հետախուզությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործունեության։ Այդ մասին հայտնել է ՀԴԲ կիբերբաժնի աշխատակից Օսթին Բերգլասը, հայտնում է Lenta.ru-ն։
Բերգլասի խոսքով՝ LulzSec հաքերական խմբավորման մասնակիցները, որոնք ձերբակալվել էին 2012-ին, կարևոր դեր են խաղացել Anonymous-ում։ Նրանց ձերբակալություններն «անվստահության լրացուցիչ մակարդակ» են մտցրել շարժման մեջ և դարձել խանգարող գործոն նրա համար։ Մասնավորապես, անվստահությունն Anonymous-ի ներսում առաջացել է այն պատճառով, որ ձերբակալություններն իրականացվել են Հեկտոր Մոնսեգուրի շնորհիվ՝ LulzSec-ի նախկին անդամի, որը սկսել է համագործակցել ՀԴԲ-ի հետ։
Մաքգիլի համալսարանի (Կանադա) պրոֆեսոր Գաբրիելա Քոլեմանը, որն ուսումնասիրում է Anonymous-ը, հայտնել է, որ ձերբակալություններն իսկապես հարվածել են հաքերների «ակտիվության հիմնական կետին»։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ շարժումը դեռևս «կենդանի է» և հեշտությամբ կարող է միավորվել նոր գործողությունների համար։










