Apple-ը նախազգուշացրել է iCloud ծառայության հնարավոր խափանման մասին
Apple ընկերությունից հայտարարել են, որ մի շարք ծրագրեր այսօր կարող են աշխատել խափանումներով, այս մասին տեղեկացվում է ընկերության պաշտոնական կայքում, որտեղ երևում է մատուցվող ծառայությունների ներկա իրավիճակը, հայտնում է Lenta.ru-ն:
Խափանումներով աշխատող ծառայությունների թվում են iCloud-ը (լուսանկարների, փաստաթղթերի և iPhoto լուսանկարների փաթեթի համաժամանակեցում) և հաղորդագրություններ ուղարկելու iMessage ծառայությունը:
Ընկերությունից նշում են, որ խափանումն անդրադարձել է ծառայություններից օգտվող լսարանի մեկ տոկոսի վրա: Հաղորդվում է նաև, որ iMessage ծառայության խափանումը կայանում է նրանում, որ օգտատերերից ոմանք չեն կարողանում հաղորդագրություններում հավելվածներ ներբեռնել:
Apple-ից չեն հայտնել, թե որն է խափանումների պատճառը:










