Թռչող մեքենան կատարել է իր առաջին պատմական թռիչքը (լուսանկարներ, տեսանյութ)
Terrafugia ամերիկյան ընկերության գլուխգործոցը՝ թռչող մեքենան, կատարել է իր առաջին հանրային թռիչքը՝ 20 րոպե թռնելով ավիացիոն շոուների սիրահարների առջև, ներկայացնում է Daily Mail-ը:
Terrafugia-ն Մասաչուսեթս նահանգում գործող ընկերություն է, որը զբաղվում է մայրուղիների վրա երթևեկող ինքնաթիռների ստեղծմամբ: Փոխակերպվող տրանսպորտն իրենից կիսով չափ սեդան, կիսով չափ ինքնաթիռ է ներկայացնում: Այն ունի 4 անիվներ, և 2 թևեր, որոնք ծալվում ու հավաքվում են՝ հնարավորություն տալով այն վարել՝ որպես սովորական մեքենա:
Terrafugia Transition-ը ստեղծվել է 7 տարվա ընթացքում: Այն ունի 2 նստատեղ, ինչպես նաև տարածք բեռների համար: Նորագույն տրանսպորտն աշխատում է անարճիճ (զտած) բենզինով:
Ընկերության ղեկավարի խոսքով այն վաճառքում կհայտնվի 2015-ի սկզբին: Այս տրանսպորտային միջոցը վարելու համար անհրաժեշտ կլինի ունենալ օդաչուի լիցենզիա և 20 ժամ տևողությամբ փորձնական թռիչք իրականացնել:
Terrafugia ընկերությունից տեղեկացրել են նաև, որ մայիսին պատրաստվում են թողարկել նոր TF-X առավել կոմպակտ, հարմարավետ մոդելը, որը հնարավոր կլինի տեղավորել ավտոտնակում, իսկ թևերը բացելու համար անհրաժեշտ չի լինի 30 մետր տրամագծով տարածք, ինչպես Terrafugia Transition-ի դեպքում:




















