Կադիրովին ներկայացրել են 400 մ բարձրությամբ աշտարակի նախագիծը

15:22 • 22.08.13

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովին ներկայացրել են «Գրոզնի սիթի-2» բազմաֆունկցիոնալ համալիրի շինարարության նախագիծը, որի կենտրոնը կդառնա 400 մետր բարձրությամբ «Ախմաթ աշտարակը», հայտնում է Lenta.ru-ն։ 

 

80-հարկանի երկնաքերում կտեղակայվի 100 բնակարան, 500 համարներով հյուրանոց, գրասենյակներ, առաջին նախագահ Ախմաթ Կադիրովի թանգարանը, ռեստորաններ, ֆիտնես կենտրոններ, լողավազաններ և տանիքին ուղղաթիռային հրապարակներ։ Նախագծի հեղինակների խոսքով՝ շենքը կդառնա ամենամեծն աշխարհում, որը կառուցվել է բարձր սեյսմիկ վտանգի գոտում։

 

Ենթադրվում է, որ օբյեկտի կառուցումը կտևի մոտ 3 տարի։ Նախագծի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել ոչ բյուջետային աղբյուրներից, սակայն ներդրողների անունները դեռևս չեն նշվում։

 

Նախագծի շրջանակում կկառուցվեն ևս մի քանի բարձրահարկեր։ Բացի այդ, Կադիրովն առաջարկել է կառուցել լողավազան Սունժա գետի վրա այնպես, որպեսզի հետագայում ստացվի «երկհարկանի գետ»։
 

Կադիրովին ներկայացրել են 400 մ բարձրությամբ աշտարակի նախագիծը