Microsoft-ին կասկածում են Ռուսաստանում և Պակիստանում կաշառք տալու համար

14:46 • 22.08.13

ԱՄՆ-ի իշխանությունները հետաքննություն են սկսել Microsoft ընկերության դեմ՝ Ռուսաստանում և Պակիստանում կաշառք տալու վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է  Lenta-ru-ն, այդ մասին անանուն աղբյուրներին հղումով տեղեկացրել է The Wall Street Journal-ը։

 

Ընկերության դեմ հետաքննությունն իրականացնում են երկրի արդարադատության նախարարությունն ու Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը։

 

The Wall Street Journal-ի տվյալներով՝ Ռուսաստանում Microsoft-ի պաշտոնական դիլերները կաշառք են տվել պետական հեռահաղորդակցության ընկերություններից մեկին՝ հարմար պայմանագրեր ստանալու համար։ Միջադեպը տեղի է ունեցել 2013թ.-ի մարտին։ Այդ ժամանակ էլ այդ մասին զեկուցվել է Microsoft-ի ղեկավարությանը։

 

Պակիստանի Փենջաբ նահանգում էլ 2009թ.-ին Microsoft-ը վճարել է մի պաշտոնյայի և նրա կնոջ էլիտար հանգստի համար։ Դրանից երեք ամիս անց ընկերությունը Փենջաբում շահել է 9 մլն դոլար արժողությամբ տենդերը։

 

Երկու դեպքում էլ ամերիկյան իշխանությունները և ընկերության ղեկավարները տեղեկացված են եղել, և Microsoft-ը խոստացել էր սեփական ներքին հետաքննությունն իրականացնել և համագործակցել հետաքննության հետ։

 

Microsoft-ին կասկածում են Ռուսաստանում և Պակիստանում կաշառք տալու համար